-
04.03.2017|
17:39
Մեկ տարի անց պետությունը երեսուն հազար վարկի դիմաց մեզ հանձնեց սեփական տուն, պայմանով, որ վարկը մարենք.. 30 տարում՝ ՆՈՒՅՆ ԳՈՒՄԱՐԸ առանց տոկոսների (առանց տոկոսների....չխորանա՞մ. քանի՞ հազար մարդ բանկի վարկի դիմաց կորցրեց իր բնակարանն ու արտագաղթեց. ո՞վ արեց, ով,ո վ, ով):
-
03.03.2017|
12:20
Ձնհալ է, օրն ուրբաթ է և լի է սրտամաշ սպասումներով։ Չէ՞ որ երեք օր անց ճերմակահանդերձ կաչաղակները կթակեն մեր դուռը, նախապես, ինչ խոսք, ծիկրակելով դեպի արևելք նայող մեր պատուհանից։ Մեկնարկում է հոգեորսության և թլպատման համապետական միամսյակը։
-
28.02.2017|
00:32
Եթե վերլուծենք ՈՒզբեկստանի հայ գործարարի վերջին պատմությունը, երբ նրա ձեռքից խլեցին քաղաքացուն պատկանող բիզնեսն ու անմեղ մարդուն դատի տվեցին, ապա կտեսնենք, որ այդ երկրում փայ մտնելու գործն անցել է 100 տոկոսի տեսական սահմանը, համենայն դեպս այդպես է օտարազգի գործարարների պարագայում:
-
24.02.2017|
11:50
Երկու տարի առաջ էր: Գեներալ Մուրազ Սարգսյանի հրավերով մասնակցում էի Աշտարակի Պ. Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված ռազմահայրենասիրական թեմայով միջոցառմանը:
-
24.02.2017|
00:21
Գարունն ահա խոստումնալից խնդմնդում է Մռավ լեռան քիչ ձյունապատ, սեգ կատարից։ Արցախում արդեն գարո՜ւն է։ Բայց մարտի 1-ը մեզ ժպտում է արցունքի միջից, զի օրն այդ «փառավորվեց» 3-րդ հանրապետության տարեգրքում որպես եղբայրասպանդի սգատուն։ (Մարտյան օրացույցում, արի ու տես, կարմիր ներկով նշագրված է միայն Մարտի 8-ը)։
-
21.02.2017|
00:25
Հետխորհրդային երկրների տնտեսական անհաջողությունների բուն պատճառն այն էր, որ գիտնականներին արհեստականորեն զրկեցին տնտեսական պրոցեսներին ակտիվ մասնակցություն ունենալու առաքելությունից:
-
17.02.2017|
09:33
Մի զարմանահրաշ թռչուն թևածեց Արարատի առեղծվածային լանջից և թառեց «Մայր Հայաստան» կոթողի ձախ ուսին։ Թռչունը առերևույթ աղավնի է, կտուցը ոսկերիզ փղոսկր է, փետուրները` ճերմակ մետաքս, սակայն ձայնը, Տերը փրկի, ղառղառային։
-
17.02.2017|
00:25
Պետք չէ զարմանալ ժամանակակից հայ չինովնիկական «աստղաբույլի» որդեգրած գաղափարախոսության վրա։ Հիշյալ չինովնիկական «փաղանգը», ըստ էության, ապազգային է։ Մինչ օրս այն աշխատել ու շարունակում է աշխատել՝ անտեսելով Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական շահերը։ Մեր չինովնիկներն աշխատում են իրենց ընտանիքի անդամների բարօրության համար:
-
10.02.2017|
11:44
Շաբաթն անսպասելի նախորդեց ուրբաթին։ Արդեն տողագրել էի հողմաղացյան հերթական հողմապտույտը, երբ «Իրատեսի» նախորդ համարի երկու գերուշագրավ հրապարակումները («Այսպես խոսեց...» և «Հսկողության տակ վերցրեք սեփական շահի համար պատերազմներ ստեղծող 50 առավել հարուստ ֆինանսիստ հրեաների, և պատերազմները կվերանան աշխարհի երեսից») ինձ ուղղեցին այլ սխրանքների։
-
07.02.2017|
11:46
Երբ մտածում ենք Ամենակալ Արարչի սիրո մասին, որով մտահղացավ ստեղծել Տիեզերքը և մարդուն՝ որպես նրա իշխան, իրապես անհավատալի է թվում գեհենի գոյության հավանականությունը, բայց միտքը ակամայից բախվում է այդ անհավանական ու մերժելի իրականությանը, երբ հիշում ենք մեր մեղավոր, մեղսալի ու մեղսահակ բնությունը, որը կարծես Աստծո սերը ցավի ու տառապանքի վերածող տրանսֆորմատոր լինի, երախտամոռության ու ամենայն չարիքի ու հենց գեհենի ծննդավայր: